Տնտեսական

ԵՄ-ն կոչ է արել Ուկրաինայից փախստականներով լուծել աշխատուժի պակասի խնդիրը

Ուկրաինացի փախստականները կարող են օգնել լուծել Եվրամիությունում աշխատուժի պակասի խնդիրը: Այս կարծիքն է հայտնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Մայքլ Շպինդելեգերը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները աշխատուժի կարիք ունեն: Այս երկրների ընկերություններում աշխատելու համար քիչ մարդ կա»,- նշեց նա։ Միաժամանակ, ICMPD-ի ղեկավարը հիշեցրել է, որ Եվրոպայում ապրում է ավելի քան 4 միլիոն ուկրաինացի փախստական, որոնցից ոչ բոլորն ունեն աշխատանք։

Ըստ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի՝ Ուկրաինայից փախստականների 78%-ը աշխատում է Դանիայում, մինչդեռ Բելգիայում նրանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 17%:

«Այս լայն տարբերությունն ապացույց է, որ մենք կարող էինք ավելին անել», – ասել է Շպինդելեգերը:

Նա բացատրել է, որ նման տարբերությունները բացատրվում են ԵՄ երկրների՝ փախստականների հետ կապված  օրենքների տարբերությամբ։ Կազմակերպության ղեկավարը կոչ է արել այս տարի աշխատանքով ապահովել ուկրաինացիների առնվազն կեսին, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը հասցնել երկու երրորդի:

Share