Տնտեսական

Անդրկասպյան միջանցքը կարող է այլընտրանք լինել Կարմիր ծովին

Կարմիր ծովի ճգնաժամը նոր հնարավորություններ է բացել՝ բացահայտելու անդրկասպյան տրանսպորտային միջանցքի ներուժը և դրա օգտագործումը համաշխարհային առևտրում։ Այսպիսի կարծիք է հայտնել փոխադրողների միջազգային ասոցիացիայի ղեկավար Շերաֆեթին Արասը՝ պարզաբանելով, որ Թուրքիան կարող է առաջատար դեր խաղալ այս նախագծի իրականացման գործում։

«Կարմիր ծովում տեղի ունեցած իրադարձությունները մեծացրել են Անդրսկասպյան միջանցքի նշանակությունը: Թուրքիան իր լոգիստիկ և ներդրումային ներուժով կարող է առաջատար դեր խաղալ այս նախագծի իրականացման և գլոբալ առևտրի իր հնարավորությունների բացման գործում»,- ասել է Արասը:

Ասոցիացիայի ղեկավարը հիշեցրել է, որ Անդրկասպյան միջանցքը սկսեց մտնել համաշխարհային լոգիստիկ օրակարգ 2000-ականների սկզբին՝ որպես արդյունավետ երթուղի Նոր Մետաքսի ճանապարհի հայեցակարգի շրջանակներում՝ Չինաստանից ցամաքային ճանապարհով եվրոպական երկրներ բեռներ և ուղևորներ տեղափոխելու համար:

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը նաև հայտնի է որպես Միջին միջանցք և անցնում է Եվրոպա Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Այդ միջանցքի մի մասն է շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Share