Բաժին. Տնտեսական

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ. 7.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

ԸՆթացիկ տարվա համար կանխատեսված 7.1% տնտեսական աճի ապահովումն իրատեսական է: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նա նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը՝ մեր երկրում տնտեսական զարգացումներն ընթացիկ տարվա ութ ամիսներին բնութագրվել են ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճով, արտադրական հզորությունների ավելացմամբ եւ ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի արագացմամբ, և որպես արդյունք՝ տարվա առաջին եռամսյակում գրանցված 5.6% ցուցանիշի դիմաց տնտեսական աճը երկրորդ եռամսյակում կազմել է 6.2%:

Share