Բաժին. Տնտեսական

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Նոյեմբերի 14-ից 16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ:

Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն 1992 թվականի սեպտեմբերից, իսկ 1993 թվականից միացել է Միջազգային զարգացման ընկերակցությանը:

Share