Տնտեսական

Չինաստանը 2023-ին եղել է ավտոմեքենաների խոշորագույն արտահանողը

Չինաստանն առաջին անգամ դարձել է ավտոմեքենաների խոշորագույն արտահանողն աշխարհում: Այս մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4.91 միլիոն միավորի, դա 57.9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», – ասել է նախարարության ներկայացուցիչը։

ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնել են, որ Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքն աճել են համապատասխանաբար 11.6 %-ով և 12 %-ով՝ երկու ցուցանիշներով էլ գերազանցելով 30 միլիոն միավորը:

Share