Բաժին. Տնտեսական

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 120 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012-2013 ֆինանսական տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 120 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված  98.5 մլրդ ԱՄՆ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ԱՄՆ բյուջեի ծախսերն աճել են 16%-ով և կազմել 304,31 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եկամուտներն աճել են 13%-ով՝ կազմելով 184,31 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընթացիկ ֆինանսական տարվա համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է բյուջեի պակասուրդ՝ 990,6 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով:

Հիշեցնենք, որ 2011-2012 ֆինանսական տարում, որն ավարտվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 1,089 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ  կրճատվելով 16%-ով:

Share