Բաժին. Տնտեսական

VIMPELCOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 45% ԱՃ

Բջջային կապի միջազգային օպերատոր VimpelCom ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 45%-ով և կազմել 1,344 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված համախառն հասույթն աճել է 19%-ով և կազմել 17 մլրդ 111 մլն ԱՄՆ դոլար:

Vimpelcom LTD-ն աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, ԱՊՀ տարածքում և մի շարք այլ երկրներում: Vimpelcom խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Beeline, Киевстар, Djezzy, Wind, Infostrada, Mobilink, Leo, Banglalink, Telecel և Djezzy ապրանքային նշանների ներքո:

Vimpelcom-ի բաժնետերերն են ռուսական Altimo և նորվեգական Telenor ընկերությունները, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի համապատասխանաբար 47,85%-ը և 42,95%-ը:

Share