Տնտեսական

Հնդկաստանը և ԵՄ-ն արդեն ավելի սերտ դիրքորոշում ունեն ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ

Հնդկաստանը և Եվրամիությունը լուծել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը։

«Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 21-ը, զգալի առաջընթաց է գրանցվել 23 ոլորտից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում երկու կողմերն էլ լուծեցին առկա մի շարք խնդիրներ ու հարթեցին բանակցությունների յոթերորդ փուլի մեկնարկի ճանապարհը, որը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 19-23-ը Հնդկաստանի մայրաքաղաքում»,- մեջբերում է հրատարակությունը:

Ակնկալվում է, որ բանակցությունների նոր փուլը կկենտրոնանա ծառայությունների և ներդրումների վրա:

ԵՄ-ն և Հնդկաստանը սկսել են ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ 2007-ին, սակայն դրանք կասեցվել են 2013-ին՝ մտավոր սեփականության իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերությունների տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:

Share