Տնտեսական

Կանխիկի փոխարեն բանկային քարտեր ստացած փախստականները սկսել են հեռանալ Գերմանիայից

Կանխիկի փոխարեն բանկային քարտեր ստացած առաջին փախստականներն արդեն սկսել են հեռանալ Գերմանիայից՝ դժգոհ այս նորամուծությունից։ Այս մասին գրում է Bild am Sonntag թերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի կառավարությունը միայն քննարկում է փախստականների համար բանկային քարտի ներդրման հնարավորությունը, սակայն Գրեյզ շրջանում (Թյուրինգիա դաշնային նահանգ) դրանք արդեն սկսել են թողարկել։ Մինչ այժմ փախստականներին բաժանվել է շուրջ 200 վճարային քարտ, մինչև ամսվա վերջ դրանք պետք է ստանան 740 փախստականներ։ Երկրի մի քանի մարզեր վերլուծել են այս պրակտիկան և արդեն սկսել են խորհրդակցել, թե ինչպես ստեղծել նմանատիպ համակարգ:

«Փախստականների մեծ մասն ընդունում է փոփոխությունը և ուրախ է, որ ընդհանրապես ինչ-որ բան են ստանում», – թերթին ասել է փախստականների ծառայության ղեկավար Դագմար Փոլանդը:

Այնուամենայնիվ, դեռևս 2023-ի դեկտեմբերին 15 փախստական ​​ասել է, որ իրենց քարտի փոխարեն կանխիկ գումար է անհրաժեշտ և լքել է Գերմանիան:

«Նրանք, ովքեր իսկապես ապաստանի կարիք ունեն, չեն մտածում վճարման եղանակի մասին. նրանք նպաստները ծախսում են հագուստի և սննդի վրա: Բայց ոմանք, հատկապես երիտասարդները, օգտագործում են նպաստը նոր բջջային հեռախոս գնելու համար»,- հայտարարել է Փոլանդը։

Share