Բաժին. Տնտեսական

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը:

Ընդգծելով, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը բերում է լավ արդյունքներ՝  Տարոն Մարգարյանը նշել է, որ ներկայում Երևանի քաղաքապետարանն ունի մի շարք այլ գործընկեր կազմակերպություններ, որոնք ևս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար: Տարոն Մարգարյանը վստահություն է հատնել, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի: 

Բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս և պահեստ:Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես  նաև ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հոսքագիծը:

Share