Տնտեսական

Կոնգոն Չինաստանի հետ քննարկում է 7 միլիարդ դոլարի ներդրման համաձայանգրի պայմանները

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը  քննարկում է Չինաստանի հետ 7 միլիարդ դոլարի ֆինանսավորումը՝ «Օգտակար հանածոներ ենթակառուցվածքի դիմաց» վերանայված համաձայնագրի շրջանակներում: Այս մասին իր երդմնակալության ելույթում հայտարարել է ԿԺԴՀ նախագահ Ֆելիքս Չիսեկեդին։

Խոսքը 2008-ին կնքված 6.2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի վերանայման մասին է, որը, ըստ Կոնգոյի առաջնորդի, իր երկրին չի բերել ակնկալվող եկամուտը։ Նախնական գործարքի պայմաններով, Սիկոմինեսի պղնձակոբալտային հանքավայրից ստացված մոտ 3 միլիարդ դոլար եկամուտը պետք է օգտագործվեր ԿԺԴՀ-ում ենթակառուցվածքային նախագծերի համար: Սակայն, ըստ հանրապետության կառավարության, խոստացված գումարի մեկ երրորդից էլ քիչ է հատկացվել հանքավայրի շահագործմանը։ Նոր համաձայնագիրը ներառում է 7 միլիարդ դոլարի ֆինանսավորում:

«Չինացիները շատ փող են աշխատել և մեծ շահույթ են ստացել այս պայմանագրից: Այժմ մենք պարզապես պետք է փոխենք հավասարակշռությունը, որպեսզի այն դառնա փոխշահավետ: Այսօր Կոնգոյի Դեմոկրատական ​​հանրապետությունը դրանից չի շահել: Ես կասեի՝ մեր բնակչության համար շոշափելի ոչինչ չկա», – ասել է Չիսեկեդին ավելի վաղ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Bloomberg-ին տված հարցազրույցում:

Share