Տնտեսական

Երկու շաբաթում Սուեզի ջրանցքով ցորենի մատակարարումները 40%-ով նվազել են

Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումների ֆոնին ավելի մեծ թվով նավեր են փոխել իրենց երթուղին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում դա հանգեցրել է Սուեզի ջրանցքով ցորենի մատակարարումների նվազման գրեթե 40%-ով՝ տարեկան կտրվածքով մինչև 0.5 միլիոն տոննա:

Առևտրի համաշխարհային կազմակերպության և Հացահատիկի միջազգային խորհրդի տեղեկատվական հարթակի տվյալներով` 2023-ի դեկտեմբերին Եվրամիությունից, Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարումների շուրջ 8%-ն Ասիայի և Արևելյան Աֆրիկայի երկրներ փոխադրվել են, Սուեզի ջրանցքից բացի, այլ երթուղիներով: Համեմատության համար նշենք, որ մինչև դեկտեմբեր միջին ցուցանիշը կազմել է 3%։ Ըստ գնահատումների` հունվարի առաջին կեսին այլընտրանքային երթուղիներով փոխադրումների բաժինը հասել է 42%-ի։

Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ տարեկան շուրջ 76 միլիոն տոննա հացահատիկ, ձիթատու մշակաբույսեր և դրանցից պատրաստված արտադրանք Եվրամիությունից, Ռուսաստանից և Ուկրաինայից ուղարկվում է Ասիա և Արևելյան Աֆրիկա, ինչը կազմում է այդ ապրանքների համաշխարհային առևտրի 17%-ը:

Share