Բաժին. Տնտեսական

МТС-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 74% ԱՃ

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր MTC ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության համախառն զուտ շահույթն աճել է 74%-ով և կազմել 630 մլն ԱՄՆ դոլար, իսկ հասույթը նվազել է 4,4%-ով և կազմել 3,13 մլրդ ԱՄՆ դոլար: 

Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում MTC ընկերության զուտ շահույթը կրճատվել է 56%-ով և կազմել 460 մլն ԱՄՆ դոլար, իսկ եռամսյակային հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 9.27 մլրդ ԱՄՆ դոլար:

МТС (ОАО “Мобильные ТелеСистемы”) ընկերությունը բջջային կապի առաջատար օպերատոր է, որն իր գործունեությունն է ծավալում Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում` իր «ՎիվաՍել-ՄՏՍ» դուստր ընկերության միջոցով: Ընկերության հիմնական բաժնետերը «ԱՖԿ-Սիստեմա» հոլդինգն է:

Share