Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 22.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 49,835.4 հազար լիտր հանքային ջուր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 22.1%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 53,248.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունը նվազել է 3.6%-ով և կազմել 131,901.1 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը նվազել է 5.7%-ով և կազմել 16,132.0 հազար լիտր։

Share