Տնտեսական

ՄԱԿ ներկայացուցիչը Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը կործանարար է համարում համաշխարհային առևտրի համար

Կարմիր ծովում էսկալացիան կործանարար է համաշխարհային առևտրի համար, որի վրա նախկինում ազդել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Պանամայի ջրանցքի ծանծաղացումը: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի առևտրային լոգիստիկայի բաժնի ղեկավար Յան Հոֆմանը։

«Կարմիր ծովում հարձակումները կործանարար են համաշխարհային առևտրի և լոգիստիկայի համար, որոնց վրա արդեն ազդում է ուկրաինական ճգնաժամը և կլիմայի փոփոխության պատճառով Պանամայի ջրանցքի ծանծաղացումը», – ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ Հոֆմանը բացատրել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացումը և կլիմայի փոփոխությունը հանգեցնում են «բազմաթիվ բացասական հետևանքների»՝ գնաճ, մատակարարման հետաձգում ամբողջ աշխարհում և գլոբալ խափանումներ:

ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի տվյալներով՝ Կարմիր ծովում էսկալացիայի արդյունքում վտանգված է համաշխարհային առևտրի մոտ 14%-ը և Սուեզի ջրանցքով բեռնարկղերի փոխադրումների մոտ 20%-ը։ Պանամայի ջրանցքում ջրի ցածր մակարդակը հանգեցրել է նրանով նավերի տարանցման նվազմանը 36%-ով 2023 թվականի համեմատ և գրեթե 62%-ով՝ 2022-ի համեմատ։ Արդյունքում, 2023 թվականի դեկտեմբերի սկզբից որոշ երթուղիներում բեռնափոխադրումների միջին արժեքը կրկնապատկվել է։

Share