Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչների, Եգիպտոսի Lucky Tour ընկերության պատվիրակության, Հայաստանում գործող շուրջ տասը զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների համագործակցության շրջանակն ու մինչ օրս համատեղ իրականացրած աշխատանքը:

Քննարկվել են Եգիպտոսից Հայաստան (այդ թվում` տարածաշրջան զբոսաշրջային փաթեթներով) այցելությունների կազմակերպման, զբոսաշրջային փաթեթների ձևավորման, զբոսաշրջային ուղղությունների (պատմամշակութային, կրոնական, առողջարանային, էկոտուրիզմ և այլն) զարգացման առնչությամբ մի շարք հարցեր: Ներկայացվել են Lucky Tour ընկերության զբոսաշրջային առաջարկները:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:

Share