Տնտեսական

WP. Ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող է 60% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, կարող է 60% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է The Washington Post թերթը:

Հրատարակության համաձայն՝ Թրամփը դիտարկում է «Չինաստանի վրա նոր լայնածավալ տնտեսական հարձակման» տարբերակները, որոնք կարող են հանգեցնել «համաշխարհային առևտրային պատերազմի»։ Այսպիսով, WP-ի մեջբերած վերլուծաբանների գնահատականներով, հանրապետականը կարող է իջեցնել Չինաստանի առևտրային կարգավիճակը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ինչը կհանգեցնի տուրքերի բարձրացմանը մինչև 40%:

Թերթը գրում է, որ մասնավոր զրույցներում Թրամփը խորհրդականների հետ քննարկում է չինական բոլոր ապրանքների համար 60% մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ Պարբերականի գնահատմամբ՝ «այս տարբերակներից որևէ մեկը կհանգեցնի ահռելի ծախսերի Միացյալ Նահանգների և համաշխարհային տնտեսությունների համար, որոնք զգալիորեն կգերազանցեն Թրամփի առևտրային պատերազմի ազդեցությունը նրա առաջին ժամկետում»:

Share