Տնտեսական

Սպիտակ տունը սպառնացել է մինչև ապրիլ երկարաձգել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Վենեսուելայի ղեկավարությունը մինչև ապրիլ ժամանակ ունի ընդդիմության հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, հակառակ դեպքում Վաշինգտոնը կարող է վերսկսել պատժամիջոցները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Ինչպես նշել է նա, Վենեսուելայի ղեկավարությունը 2023 թվականի հոկտեմբերին «որոշ պարտավորություններ է ստանձնել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ՝ ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ»։

«Նրանք չեն ձեռնարկել այդ գործողությունները: Հիմա, համապատասխանաբար, նրանք պետք է դա անեն մինչև ապրիլ: Այսպիսով, մենք գործողությունների տարբերակներ ունենք: Ես հիմա դրանց մասին չեմ հայտարարի: Մենք, անշուշտ, ունենք տարբերակներ պատժամիջոցների և այդպիսի գործողությունների հետ կապված, որոնք կարող ենք անել», – ասել է ամերիկացի պաշտոնյան, այսպիսով, չբացառելով պատժամիջոցների վերականգնումն ու խստացումը:

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Bloomberg-ը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է վերսկսել պատժամիջոցները Վենեսուելայի դեմ: Գործակալության տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները, մասնավորապես, կարող են հրաժարվել Կարակասի դեմ սահմանափակող միջոցների կասեցումից, որոնք, ինչպես սպասվում է, կտևեն մինչև ապրիլ։ Պատժամիջոցները վերաբերում են նավթի և գազի, ֆինանսական և ոսկու արդյունահանման ոլորտներին:

Share