Բաժին. Տնտեսական

Բելգիայի վարչապետը կընդունի Բրյուսելն արգելափակել սպառնացող ֆերմերներին

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն խոստացել է այսօր ընդունել բելգիացի ֆերմերների պատվիրակությանը, որոնք հունվարի 28-ին սկսել են արգելափակել թագավորության մայրուղիները և սպառնում են փակել Բրյուսելը փետրվարի 1-ին՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն հատկացնելու հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովի օրը:

«Կառավարության ղեկավար Ալեքսանդր դե Կրոուն կընդունի ֆերմերային ասոցիացիաների ներկայացուցիչներին: Հանդիպմանը կմասնակցի նաև գյուղատնտեսության դաշնային նախարար Դեյվիդ Կլարենվալը»,- ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Share