Բաժին. Տնտեսական

2012 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ HP-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 12.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՎՆԱՍՈՎ

Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ առաջատար Hewlett-Packard (НР) ընկերությունն ամփոփել է 2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին, ընկերությունը կրել է 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ՝ 2011 ֆինանսական տարին Hewlett-Packard ընկերությունն ամփոփել էր 7,1 մլրդ ԱՄՆ դոլար զուտ շահույթով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա արդյունքներով ընկերության մեկ սովորական բաժնետոմսի մասով զուտ վնասը կազմել է 6,41 ԱՄՆ դոլար: Տարեկան զուտ հասույթը կազմել է 120.4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 5%-ով:

Ինչպես պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները՝ 2012 ֆինանսական տարում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է նախ և առաջ НР-ի գործունեության վերակազմավորման հետ կապված ծախսերով և ոչ նյութական ակտիվների գնմամբ:

Hewlett-Packard ընկերությունը հիմնադրվել է 1939 թվականին:

Share