Տնտեսական

ԱՄՀ-ն նվազեցրել է եվրոգոտու ՀՆԱ կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն 2024 թվականին կաճի 0.9%-ով, իսկ 2025 թվականին՝ 1.7%-ով։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի` համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ հունվարյան զեկույցում։

Ըստ այդմ՝ եվրոգոտու երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 2023-ին կազմել են 0.5%։ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներն այս ցածր ցուցանիշը բացատրել են ուկրաինական հակամարտության նկատմամբ Եվրոպայի գործունեությամբ: 2024 թվականին այդ ցուցանիշը կաճի 0.9%-ով, իսկ 2025 թվականին՝ 1.7%-ով։

«Սակայն, 2023-ի հոկտեմբերի կանխատեսման համեմատ, 2024-ին ՀՆԱ-ի աճը վերանայվել է 0.3 տոկոսային կետով՝ հիմնականում 2023-ի սպասվածից ավելի թույլ կատարողականի պատճառով»,- ասվում է զեկույցում։

ԱՄՀ-ն 0.1 տոկոսային կետով վատթարացել է նաև 2025-ի կանխատեսումը՝ նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացված կանխատեսման համեմատ։ Սակայն ընդհանուր առմամբ, հիմնադրամնակնկալում է եվրոպական տնտեսության աստիճանական վերականգնում։

«Ակնկալվում է, որ տնտեսությունը պայմանավորված կլինի տնային տնտեսությունների սպառման աճով, քանի որ էներգակիրների գների առաջացրած ցնցումների ազդեցությունը թուլանում է, իսկ գնաճը նվազում է՝ աջակցելով իրական եկամուտների աճին», – ասվում է ԱՄՀ զեկույցում:

Share