Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Նոյեմբերի 20-ին, Երևանում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ: 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները` Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Դուբը, Հայկական Զարգացման Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան: 

Այնուհետեւ ներկայացվեց Հայաստանում ներդրումային եւ գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց:

Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն` արդեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:

Share