Տնտեսական

ԱՄՀ-ն 2024-ին Չինաստանում 4.6% ՀՆԱ աճ է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամն ընթացիկ տարում Չինաստանի ՀՆԱ աճի իր կանխատեսումը 0.4 տոկոսային կետով վերանայել է: Այս մասին ասվում է ԱՄՀ-ի` համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ հունվարյան զեկույցում։

«2024-ին Չինաստանի համար կանխատեսվումէ 4.6%, 2025-ին՝ 4.1% ՀՆԱ աճ»,- նշվում է տեքստում։

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կարծիքով՝ անշարժ գույքի ոլորտին առնչվող «լրացուցիչ բարեփոխումները» կամ սպասվածից ավելի մեծ «բյուջետային աջակցությունը» կարող են «բարձրացնել սպառողների վստահությունը, ամրապնդել մասնավոր հատվածի պահանջարկը Չինաստանում և դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա»:

Այնուամենայնիվ, հիմնադրամը նախազգուշացնում է, որ անշարժ գույքի շուկայի համար «համապարփակ վերակազմավորման քաղաքականության փաթեթի» բացակայությունը կարող է ավելի երկար ժամանակահատվածում բերել ներդրումների սպասվածից ավելի մեծ անկում շուկայում, ինչը կունենա «բացասական հետևանքներ» ներքին աճի և առևտրային գործընկերների համար»։

Share