Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է

2012 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 548,97 մլրդ յեն կամ 6,76 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային է՝ 1979 թվականից ի վեր, և շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Ճապոնիայի արտահանման ծավալը կրճատվել է 6,5%-ով և կազմել շուրջ 5,15 տրիլիոն յեն (63,43 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 1,6%-ով և կազմել մոտ 5,7 տրիլիոն յեն (70,20 մլրդ ԱՄՆ դոլար):

Share