Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՇՈՒԿԱ Է ՉԵԽ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Չեխիան հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով: Այս մասին հայտարարել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Տոմաս Դուբի գնահատմամբ՝ Հայաստանը նոր եւ կարեւոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, և կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում:

Հանդիպման շրջանակներում կողմերը փաստել են, որ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ:

Նշենք, որ Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Share