Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ Է ՀՈՍԵԼ 61 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից մասնավոր կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 61 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը  գերազանցելով  շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարով: ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարվա արդյունքներով ցուցանիշը կկազմի 67 մլրդ ԱՄՆ դոլար:  

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2012 թվականի արդյունքներով Ռուսաստանից մասնավոր կապիտալի զուտ արտահոսքը կարող է հասնել 70 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով կապիտալի զուտ արտահոսքը կազմել էր 80,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share