Տնտեսական

Գերմանիայում տեղական գարեջրի վաճառքը հասել է 30 տարվա նվազագույնին

Գերմանական գարեջրի վաճառքը 2023-ին նվազել է 4.5%-ով՝ հասնելով 8.4 միլիարդ լիտրի: Այս ցուցանիշն ամենացածրն էր 1993 թվականից ի վեր, երբ իշխանությունները սկսեցին համապատասխան վիճակագրություն վարել։ Այս մասին հայտնել է Վիսբադենի դաշնային վիճակագրական վարչությունը։

Հաշվետու ժամանակահատվածում գերմանացի արտադրողները 394.2 միլիոն լիտրով պակաս գարեջուր են վաճառել, քան 2022 թվականին։ Վիճակագրության մեջ ներառված չեն ոչ ալկոհոլային սորտերը։

«Գերմանիայում գարեջրի տարեկան վաճառքը երկար ժամանակ է՝ նվազում է: 2023-ին այդ ցուցանիշը նվազել է 11.5%-ով՝ 2013 թվականի համեմատ (9.5 միլիարդ լիտր) և 25.3%-ով՝ 1993 թվականի համեմատ (11.2 միլիարդ լիտր)»,- հաշվարկել են վարչությունում:

Գերմանիայում գերմանական գարեջրի վաճառքը նվազել է 4.2%-ով, արտահանումը` 5.9%-ով։

Սպասվում է, որ այս պրոդուկտի արդյունաբերությունն ապագայում բախվելու է լրացուցիչ խնդիրների, քանի որ գարեջրի արտադրությունը էներգատար գործընթաց է, իսկ էներգիայի գներն անընդհատ բարձրանում են։

«Եթե մենք պատկերացնենք, որ ապագայում պետք է գարեջրի գործարանները հարմարեցնենք կլիմայական պահանջներին, ապա մեզ սպասվում են միլիարդավոր ծախսեր», – ասում է գարեջրագործների գերմանական միության նախագահ Քրիստիան Վեբերը:

Share