Տնտեսական

Reuters. Հունգարիայի համար նախատեսված ԵՄ միջոցները կմնան սառեցված

ԵՄ-ի միջոցները, որոնց համար դիմում է Հունգարիան, կմնան սառեցված՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքի անդամներին հաջողվել է հաստատել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի երկարաժամկետ բյուջետային աջակցության հատկացումը առաջիկա չորս տարվա համար։ Այս մասին գրում է Reuters-ը:

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Բուդապեշտը պետք է կատարի Բրյուսելի նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ ֆինանսավորում ստանալու համար։

Ավելի վաղ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակներից մեկը The Guardian թերթին ասել էր, որ Հունգարիայի վարչապետը «ոչինչ չի ստացել»՝ ԵՄ անդամ մյուս 26 երկրների դիրքորոշումը պաշտպանելու դիմաց։ Մեկ այլ զրուցակից ասել է, որ Օրբանը «այլ տարբերակ չուներ»։

Հունգարիան պնդում էր, որ անհնար է Ուկրաինայում հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, և հանդես էր գալիս խաղաղ բանակցություններին կողմ և զենք ուղարկելուն դեմ: Պաշտոնական Բուդապեշտի համոզմամբ՝ ԵՄ-ից Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու առաջարկը «ռազմական լուծման շրջանակում է», և որ եվրոպացիներն իրենք ունեն այդ միջոցների կարիքը, քանի որ նրանք ավելի ու ավելի են տուժում տնտեսական վատ ցուցանիշներից:

Share