Բաժին. Տնտեսական

ՎԱՆԱՁՈՐԻ «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. դեկտեմբերի 11-ը։

Ընկերությունն աշխատում է տոլինգային եղանակով` «SARTIS»-ի պատվերի հիման վրա, որի հումքը և նյութերը ներմուծվում են։

Որոշման ընդունման շնորհիվ կմեծանա արտադրանքի արտահանման ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ 

Share