Բաժին. Տնտեսական

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ` BLACKBERRY ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության բաժանորդները կարող են օգտվել նաև BlackBerry ծառայությունների շարքում առաջարկվող BlackBerry® Social ծառայությունների փաթեթից:

Ծառայությունների նոր փաթեթը նախատեսված է բավարարելու Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների աճող թվի պահանջները:  BlackBerry Social ծառայությունների փաթեթը BlackBerry® սմարթֆոն օգտագործողներին թույլ է տալիս կապի մեջ մնալ սոցիալական ցանցերում` անսահմանափակ հասանելիություն ապահովելով մի շարք հարթակներում, այդ թվում` Facebook®-ում, Twitter®-ում և Flickr-ում գտնվելիս: Այս փաթեթից օգտվողները կարող են իրենց ընկերների հետ կիսել կարգավիճակի թարմացումները, նշել նրանց նկարներում և շատ ավելին: Նաև կարելի է ակնթարթային հաղորդագրություններ փոխանակել BlackBerry® Messenger (BBM)-ի միջոցով, որն իր 60 մլն բաժանորդների շնորհիվ համարվում է աշխարհում բջջային ամենամեծ սոցիալական ցանցերից մեկը:

«Ուրախ ենք նոր` BlackBerry Social փաթեթն առաջարկել տեխնոլոգիաների սիրահար մեր բաժանորդներին: Վստահ ենք, որ այս փաթեթի և BlackBerry-ի մյուս ծառայությունների շնորհիվ բաժանորդները կկարողանան վայելել մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունը և գտնել անձնական կամ գործնական նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններն անգամ փողոցում քայլելիս», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի տարածքում գործող 66 սպասարկման կենտրոններում առաջակում է BlackBerry սմարթֆոնների լայն տեսականի, որը կոչված է բավարարելու բաժանորդների` սոցիալական շփման օրեցօր աճող ամենատարբեր պահանջները:

Share