Տնտեսական

Հարցված եվրոպացիների ավելի քան 80%-ը գնաճի պատճառով անցել է էժան ու զեղչված ապրանքների

ԵՄ 9 երկրի՝ Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները գնաճի պատճառով սկսել են ավելի էժան սնունդ գնել կամ ընտրել զեղչվածը: Այս մասին են վկայում Harris Interactive սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որն անցկացվել է ֆրանսիական Cetelem ֆինանսական ընկերության անունից, որը մտնում է BNP Paribas բանկային խմբի կազմում:

Այսպիսով, եվրոպացիների 81%-ը խոստովանել է, որ սկսել է ավելի հաճախ ապրանք գնել կամ ավելի ցածր գնով, կամ զեղչով։ Ֆրանսիացիների մոտ այս ցուցանիշը կազմում է 79%:

Բարձր գնաճը եվրոպացիների 83%-ին ստիպել է նաև նվազեցնել սննդամթերքի թափոնները։ Միևնույն ժամանակ, հարցվածների 35%-ը (44%-ը Ֆրանսիայում) ասել է, որ սկսել են ավելի քիչ ուտել, քան նախկինում:

Եվրոպայում հարցվածների 58%-ը հրաժարվել է արձակուրդներին ծախսելուց, մինչդեռ հետազոտության մասնակիցների կեսից ավելին՝ 54%-ը սահմանափակել է հագուստի և կոշիկի ձեռքբերմանն ուղղված ծախսերը:

«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ եվրոպացի սպառողների համար, չնայած նրանք ցույց են տվել, որ կարող են հարմարվել այս միջավայրին դեռ 2023-ին», – զեկույցում ասում է BNP Paribas-ի տնտեսագետ Ֆլավիեն Նևին:

Հարցումն անցկացվել է 2023-ի նոյեմբերին 10 եվրոպական երկրներում։ Դրան մասնակցել է 18-ից 75 տարեկան 10 հազար 389 մարդ։

Share