Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ԲՅՈՒՋԵՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահ չէ, որ Բրյուսելում ընթացող ԵՄ համաժողովի շրջանակներում կհաջողվի վերջնական համաձայնության գալ նոր 7-ամյա բյուջեի հաստատման հարցում: Համանման դիրքորոշում ունի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օրլանդը:

Նշենք, որ համաժողովի քննարկումների ժամանակ եվրոպական երկրների միջև առաջացել են տարաձանյություններ՝ ֆինանսական հարցերի շուրջ: Մի շարք երկրներ կողմ են բյուջեի ընդլայնմանը, մինչդեռ որոշ երկրներ կտրականապես դեմ են խիստ տնտեսող քաղաքականության շրջանակներում նման քայլի կիառմանը:

Բյուջեի նոր նախագծով Եվրահանձաժողովն առաջարկում է 2014-2020 թվականների համար ծախսերի վերին գիծը սահմանել 1033 մլրդ եվրո մակարդակում, ինչը շուրջ 5%-ով գերազանցում է ընթացիկ ժամանակահատվածի համար սահմանված բյուջեի վերին սահմանը:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ չի բացառվում, որ եվրոպական երկրներն այդպես էլ չկարողանան համաձայնեցնել առաջիկա 7 տարիների բյուջեն: Այս դեպքում, 2014 թվականին ԵՄ-ը «կտեղայնացնի» 2013 թվականի բյուջեն՝ գնաճի հաշվին այն ընդլայնելով 2%-ով:

Share