Տնտեսական

Էկվադորը պատասխան է պատրաստում «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ բանանի արտահանման սահմանափակումներին

Էկվադորը տեխնիկական պատասխան է պատրաստում «Ռոսսելխոզնադզոր»-ին Ռուսաստան արտահանվող բանանի գործակալության կողմից հայտնաբերված բուսասանիտարական կանոնների խախտումների վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Էկվադորի բանանի շուկայավարման և արտահանման ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սալազարը։

«Այսօր մենք պաշտոնապես ծանուցում ստացանք Ռուսաստան էկվադորյան բանանի մատակարարման սահմանափակումների մասին և սկսեցինք տեխնիկական բուսասանիտարական պատասխանի նախապատրաստումը: Հուսով ենք և ակնկալում ենք, որ այն դրական կընդունվի, և իրավիճակը դուրս կգա փակուղուց»,- ասել է Սալազարը։

Նա նշել է, որ հինգ ընկերությունենթարկվել է սահմանափակումների, մնացած արտահանողները շարունակում են բնականոն մատակարարումները Ռուսաստան։

«Այս 5 ընկերությունները կազմում են Էկվադորից Ռուսաստան բանանի ընդհանուր մատակարարման մոտ 25%-ը։ Կարևոր է նշել, որ ընդհանուր առմամբ բանանի արտահանումը Ռուսաստան չի դադարեցվել», – ասել է Սալազարը:

Ռուսաստանը ներկայացնում է էկվադորյան բանանի ամենակարևոր շուկան։ Էկվադորից արտահանվող բանանի շուրջ 21%-ը գնում է Ռուսաստան:

Share