Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՈՒՄԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը բարձր է գնահատել Ծաղկաձորում «Մարիոթ» ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան  հյուրանոցային համալիրի ձևավորման նպատակով իրականացված աշխատանքները՝ թե որակի, թե ծավալի առումով: Ծաղկաձոր կատարած այցի շրջանակներում ծանոթանալով վերակառուցված հյուրանոցային համալիրի հնարավորություններին եւ պայմաններին՝ փոխվաչապետն ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման կարևորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից եւ ողջունելի համարել մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

Հիշեցնենք, որ  «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին: Նոր համալիրը կրում է TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը: 

Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:

Share