Տնտեսական

Կատարը գազի շուկայի դեֆիցիտ է կանխատեսում 2025-2030 թվականներին

Գազը կլինի աշխարհում ամենապահանջված ռեսուրսը, սակայն 2025-2030 թվականներին համաշխարհային շուկայում կարող է լինել դեֆիցիտ։ Այսպիսի կանխատեսում է արել Կատարի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ բեն Շարիդա ալ-Քաաբին India Energy Week ֆորումի ժամանակ։

«Գազը կլինի ամենաանհրաժեշտ ռեսուրսը, և մենք կանխատեսում ենք, որ 2025 թվականից մինչև 2030 թվականը աշխարհում գազի դեֆիցիտ է լինելու»,- ասաց նա։

Նախարարը նաև նշել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրոպայի հրաժարումը ռուսական գազից բացասաբար է ազդել շուկայի վրա և հանգեցրել է գազի շուկայում մատակարարման շղթաների փոփոխության։ Բացի այդ, ըստ ալ-Քաաբիի, շուկայի համար կործանարար են նաև գազի գնի կտրուկ վայրիվերումները, որոնք նկատվում են մատակարարման ուղղությունների փոփոխության ֆոնին։

Share