Տնտեսական

Իսպանիայում ֆերմերները շարունակում են բողոքի ակցիաները

Ֆերմերները տրակտորներով շարունակում են բողոքի ակցիաներն Իսպանիայում և արգելափակում են խոշոր ավտոճանապարհների երթևեկությունը։ Ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր վարչության՝ ֆերմերները փորձում են ուշադրություն հրավիրել այն բարդ իրավիճակի վրա, որում հայտնվել է ոլորտը։Մի քանի շրջաններում ավտոճանապարհներին իրավիճակը առանձնակի լուրջ է։

Փետրվարի 6-ին ցույցերի ժամանակ երկու մարդ բերման է ենթարկվել։ Այսօր բողոքի ակցիաների երկրորդ օրն է Իսպանիայում: Ֆերմերները հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Վերջին շաբաթներին ԵՄ տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։ Ցույցեր են կազմակերպվել Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում։

Share