Տնտեսական

Չինաստանում կարծում են՝ Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը կամրապնդվի

Ռուսաստանի և Չինաստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը միայն կամրապնդվի, քանի որ այն սերտորեն կապված է էներգետիկ անվտանգության ապահովման հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արդյունաբերական գազի ասոցիացիայի ղեկավար Մա Յինչուանը։

«Էներգառեսուրսների առևտրի չին-ռուսական առևտուրը դրական դինամիկա է դրսևորում: Համագործակցությունն այս ոլորտում կամրապնդվի` էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով», – ասոցիացիայի նախագահի խոսքերն է մեջբերում Global Times թերթը։

Մա Յինչուանը կարծում է, որ Ռուսաստանը, որպես գազի մատակարար, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Չինաստանի համար։ Նա նաև հիշեցրել է, որ վերջին երկու տարում Չինաստանը մեծացրել է հելիումի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից՝ նվազեցնելով ԱՄՆ-ից գնումների ծավալը։

Չին-ռուսական համագործակցությունը էներգետիկ ոլորտում դարձել է «երկկողմ առևտրատնտեսական կապերի կենտրոնական օղակը»։ Իսկ Reuters-ը վերջերս, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ «Նովատեկ»-ը՝ հեղուկ բնական գազի խոշորագույն արտադրողը Ռուսաստանի Դաշնությունում, վերջին մի քանի ամիսների ընթացքում Պեկինում ստեղծել է բիզնեսի զարգացման և շուկայավարման թիմ։

Share