Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

Ֆինանսական հարցերով Եվրահանձնակատար Միշել Բառնիեն կոչ է արել Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներին դրսևորել քաղաքական կամք և դրական որոշում տալ տարածաշրջանում բանկային միասնական համակարգի ստեղծման ծրագրին: Նշենք, որ միասնական բանկային համակարգի ստեղծումը ենթադրում է ֆինանսական վերահսկողության գործիքների կենտրոնացում՝ մեկ կառույցի՝ Եվրոպական կենտրոնական բանկի ձեռքում:

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ եվրոպական տարածաշրջանում բանկային միասնական համակարգի ստեղծման որոշումը կարող է ընդունվել մինչև տարեվերջ: 

Նշենք, որ եվրոպական բանկային միության ստեղծումը եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) հնարավորություն կտա վերահսկողություն սահմանել Եվրոգոտու բոլոր բանկերի գործունեության նկատմամբ, ինչպես նաև վերահսկել Եվրոգոտուն անդամակցել ցանկացող երկրներում գործող բանկերի գործունեությունը: ԵԿԲ-ն նաև իրավասու կլինի խնդրահարույց բանկերի նկատմամբ կիրառել սահմանափակումներ:

Share