Տնտեսական

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023-ի վերջին աճել է 3.6%-ով

Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականի վերջին, ըստ «Ռոսստատ»-ի առաջին գնահատականի, հասել է 3.6%-ի: Այս մասին են վկայում վիճակագրական ծառայության հրապարակած նյութերը։

ՀՆԱ-ի ծավալն հընթացս կազմել է 171.041 տրիլիոն ռուբլի։ ՀՆԱ-ի դեֆլյատորը 2023-ի համար 2022 թվականի համադրելի գների նկատմամբ աճել է 6.3%-ով։

Հիշեցնենք՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 1.2% անկում։

««Ռոսստատի»-ի առաջին գնահատականը Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2023 թվականին գործնականում համընկավ մեր գործառնական գնահատման հետ: Վերականգնման վստահ դինամիկան հիմնված էր ներքին ռեսուրսների վրա՝ սպառողների և ներդրումային պահանջարկի վրա», – նշել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նա նաև հավելել է, որ քաղաքացիների եկամուտները, որոնք վերջին մեկ տարում իրական արտահայտությամբ աճել են 4,6%-ով, ապահովել են սպառողական ակտիվության աճ։

Share