Տնտեսական

Թուրքիայի ԿԲ. 2024-ին գնաճը կարող է հասնել 36%

Տարեվերջին Թուրքիայում կանխատեսվում է 36% գնաճ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Ֆաթիհ Քարահանը՝ 2024-ի համար թիրախային կարգավորող մարմնի զեկույցը հրապարակելիս։

«Մենք կպահպանենք մեր խիստ դրամավարկային քաղաքականությունը մինչև գնաճի նվազումը: Չնայած շարունակվող համաշխարհային ռիսկերին, ակնկալվում է, որ գնաճը կշարունակի նվազել և կանխատեսվում է, որ մինչև 2024 թվականի վերջը կհասնի 36%-ի», – ասել է նա:

Ըստ ԿԲ նախագահի՝ հունվարի գնաճի տվյալները լավատեսություն են ներշնչում դա նվազեցնելու իշխանությունների ծրագրերի վերաբերյալ։

«Հունվարի նախնական տվյալներով՝ արտաքին առևտրի դինամիկան շարունակել է բարելավվել, բարելավում է նկատվել նաև ընթացիկ վճարային հաշվեկշռում», – նշել է երկրի գլխավոր դրամատան ղեկավարը:

Ազգային վիճակագրական ինստիտուտն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 64.86%՝ նախորդ ամսվա 64.77%-ի դիմաց։ Իր հերթին, մի խումբ անկախ տնտեսագետներ հայտնել են, որ հունվարին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 129.11%: Դեկտեմբերին այն գնահատվել է 127.2%։

Share