Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Պորտուգալիայի կառավարությունը կանխատեսում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով կհաջողվի երկրի բյուջեի պակասուրդը սահմանել նախատեսված 5%-ի սահմաններում:

Նշենք, որ այժմ Պորտուգալիայում ակտիվորեն ընթանում են 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Նոր բյուջետային ծրագրով նախատեսվում է կրճատել սոցիալական հատկացումները և բարձրացնել հարկերը: Փորձագետների պնդմամբ՝ հարկերի բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ստեղծված ընդհանուր անկայուն իրավիճակի վրա: 

Պետության կողմից իրականացված տնտեսական բարեփոխումների ծրագիրն ու տնտեսող քաղաքականության շրջանակների ընդլայնումը մասսայական բողոքների և ցույցերի պատճառ են դարձել: 

Պորտուգալիան տնտեսական ճգնաժամի մեջ է արդեն երրորդ տարին: Կանխատեսումների համաձայն՝ Պորտուգալիայում տնտեսական անկում կգրանցվի նաև 2013 թվականին:

Share