Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍԸ ՍՆՆԴԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐՆ ԵՆ

Մեր բնակչության սպառողական ծախսերի ավելի քան կեսը կազմում են սննդի վրա կատարվող ծախսերը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականին ՀՀ տնային տնտեսությունները սննդի գնմանն ուղղել են իրենց սպառողական ծախսերի 52.7%-ը: Միևնույն ժամանակ, ծառայություններ ոլորտի ծախսերը կազմել են ընդհանուր սպառողական ծախսերի 27.7%-ը:

Սննդի համար կատարված ծախսերի մասնաբաժինը շարունակում է ավելի մեծ լինել գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների ընդհանուր սպառողական ծախսերի կազմում: 2011 թվականին գյուղաբնակ տնային տնտեսություններն իրենց ծախսերի 60.6%-ն ուղղել են սննդի ձեռքբերմանը:

Share