Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԵՆ

Ադրբեջանը համարվում է առևտրի ոլորտում Վրաստանի երկրորդ գոծընկեր-երկիրը: 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը հատել է մեկ մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը՝ կազմելով 1048 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ադրբեջանին բաժին է ընկել Վրաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 12,3%-ը:

Վրաստանի խոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,293 մլրդ ԱՄՆ դոլար: 

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 15%-ով և կազմել 8,521 մլրդ ԱՄՆ դոլար:

Share