Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ LEHMAN BROTHERS ԲԱՆԿԸ ԿՎԱՃԱՌԻ 6.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկը, որին համարում են 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղավորներից մեկը, մտադիր է AvalonBay Communities և Equity Residential հիմնադրամներին վաճառել իրեն պատկանող Archstone Enterprise ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 6,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Archstone Enterprise-ն ԱՄՆ անշարժ գույքի շուկայի խոշորագույն ընկերություններից մեկն է:

Հիշեցնենք, որ Lehman Brothers Holdings Inc.-ն իրեն սնանկ ճանաչելու հայտ էր ներկայացրել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին: Այժմ բանկն աստիճանաբար «դուրս է գալիս» սնանկացման գործընթացից:

Lehman Brothers-ը մինչ ճգնաժամը համարվում էր ԱՄՆ 4-րդ խոշորագույն ներդրումային բանկը: Սնանկացման գործընթացի մեկնարկի պահին բանկի ակտիվները գնահատվել էին 640 մլրդ ԱՄՆ դոլար:

Share