Տնտեսական

2023-ին Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային 4.1 միլիարդ դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները 2023-ին հասել են ռեկորդային 4.1 միլիարդ դոլարի, ինչը 17.3%-ով գերազանցում է 2022-ի տվյալները։

«2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26.2 %-ով գերազանցել է 2019 թվականի մակարդակը, իսկ 2022-ինը՝ 17.3 %-ով: Վրաստանը  4.1 միլիարդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», – հաղորդում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը։

2023-ին զբոսաշրջության նպատակով Վրաստան են ժամանել 4 միլիոն 669 հազար 467 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 27.8%-ով գերազանցում է 2022-ի տվյալները: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանի ոչ ռեզիդենտները երկիր են այցելել ավելի քան 7 միլիոն անգամ։ Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 30.3 %-ով։

2023-ին ամենաշատ ուղևորությունները Վրաստան կատարել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ավելի քան 1.4 միլիոն, ինչը 30.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ ավելի քան 1.3 միլիոն, որին հաջորդում են Հայաստանի քաղաքացիներն՝ ավելի քան 962 հազար և Իսրայելի քաղաքացիները՝ ավելի քան 217 հազար։

Share