Տնտեսական

2023-ին Բելառուսի արտահանումն ու ներմուծումն ավելացել է

Բելառուսը 2023-ին ապրանքների և ծառայությունների արտահանումն ավելացրել է 2.1%-ով՝ մինչև 47.87 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ 12.1%-ով՝ մինչև 47.39 միլիարդ դոլար։Այս տվյալները հրապարակել է հանրապետության Ազգային բանկի մամուլի ծառայությունը։

Կարգավորիչի տվյալներով՝ 2023-ի վերջին հավելուրդը կազմել է 480.7 միլիոն դոլար:

Ապրանքների արտահանումը 2023 թվականին աճել է 4.6%-ով՝ մինչև 39.37 միլիարդ դոլար, ներմուծումն աճել է 12%-ով՝ մինչև 41.72 միլիարդ դոլար, ապրանքների արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 2.36 միլիարդ դոլար։

Ծառայությունների արտահանումը 2023-ին կրճատվել է 7.9%-ով՝ մինչև 8.5 միլիարդ դոլար, ներմուծումն աճել է 12.7%-ով՝ մինչև 5.67 միլիարդ դոլար, ծառայությունների արտաքին առևտրի հավելուրդը կազմել է 2.84 միլիարդ դոլար։

Share