Բաժին. Տնտեսական

2023թ.-ին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 79,223.0 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.8%-ով և կազմել 13,073.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 18.6% և կազմել 2,429.4 տոննա։

Share