Տնտեսական

Բելգիացի ֆերմերները փակել են Անտվերպեն նավահանգիստ տանող ճանապարհները

Բելգիացի ֆերմերները փակել են Անտվերպեն նավահանգիստ տանող ճանապարհները, որը Եվրոպայում երկրորդն է բեռնափոխադրումների ծավալով։ Այս մասին հաղորդել է նավահանգստի տնօրինությունը։ Ֆերմերները շրջափակման համար օգտագործել են մոտ 500 տրակտոր։

Բողոքի ակցիայի համար Անտվերպենում են հավաքվել ֆերմերներ ամբողջ Ֆլանդրիայից։ Ֆերմերներն ամբողջությամբ չեն փակում մուտքի ճանապարհները. նրանք պատրաստ են թույլ տալ արտակարգ ծառայությունների անցումը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ կպահպանեն կարգուկանոնը։ Ակցիայի միջոցով ֆերմերները ցանկանում են «ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա» և հարգանք են պահանջում նավահանգստային ընկերություններից։

Վերջին ժամանակներս Եվրամիության տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։ Ցույցեր են կազմակերպվել Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում:

Share