Բաժին. Տնտեսական

TIFFANY-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ АЛРОСА ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Թանկարժեք զարդեր արտադրող Tiffany և ադամանդի արտադրության ոլորտում առաջատար ռուսական Алроса ընկերությունները կհամագործակցեն: Սպասվում է, որ մինչև տարեվերջ ընկերությունները կկնքեն համաձայնագիր, ըստ որի` Алроса-ն Tiffany  ընկերությանը տարեկան կմատակարարի 60 մլն ԱՄՆ դոլարի ադամանդ:

Tiffany & Co ընկերությունը հիմնադրվել 1837 թվականին: Ամբողջ աշխարհում ընկերության մասնաճյուղերի թիվը հասնում է 250-ի, որոնցից 102-ը գտնվում են ԱՄՆ-ում:

Share