Տնտեսական

Գուջարաթում գտնվող Nayara Energy նավթավերամշակման գործարանի վերամշակման ծավալների կկրկնապատկվեն

Հնդկական Nayara Energy ընկերությունը, որը 49.13%-ով պատկանում է Rosneft-ին, կկրկնապատկի իր նավթավերամշակման գործարանի հզորությունը Վադինար քաղաքում (Հնդկաստանի Գուջարաթ նահանգ): Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարության քարտուղար Պանկաջ Ջեյնը։

«Մենք խոսում ենք ընդլայնման, Nayara Energy-նի չափերի մեծացման մասին։ Նրանք ցանկանում են ավելացնել վերամշակման ծավալները։ Եթե ծավալների առումով այն այժմ X է, նրանք ցանկանում են այն հասցնել երկու X», – ասել է նա։

Ջեյնի խոսքով՝ «դա նման է նոր նավթավերամշակման գործարան կառուցելուն»։

«Բայց եթե արդեն կա նավթավերամշակման գործարան, կա հող, ավելի արագ կլինի այն ընդլայնել»,- պարզաբանել է պաշտոնյան:

Բանախոսի փոխանցմամբ՝ տեղը նույնն է, որտեղ գտնվում է նավթավերամշակման գործարանը, նաև  մոտ է նավահանգստին: Շատ հարմար է նավթավերամշակման գործարան հասցնել հում նավթը:

Share